Քաղաքական Միջազգային 

Առաջին անգամ հրապարակվել են ԱՄՆ նախագահի իմփիչմենտի գործով վկաների ցուցմունքները

Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջին անգամ հրապարակվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի գործով վկաների ցուցմունքները։ Փաստաթղթի պատճենները հրապարակվել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզական հանձնաժողովի կայքում։ Այս մասին հայտնում է Լենտան։

Փաստաթղթում մեջբերվում են Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մերի Յովանովիչի և ԱՄՆ պետքարտուղարի նախկին ավագ խորհրդական Մայքլ Մաքքինլիի խոսքերը։ Երկու վկաներն էլ պնդում են, որ Թրամփն առաջ է մղել սեփական շահերը՝ փորձելով համոզել օտարերկրյա կառավարությանը հետաքննություն սկսել ԱՄՆ քաղաքացուն նկատմամբ։ Նրանք ելույթ են ունեցել Կոնգրեսում դեռևս հոկտեմբեր ամսին, սակայն դիվանագետների պատասխանները ստուգվել են փաստաբանների կողմից նախքան դրանց հրապարակումը։

Մաքքինլին մեկնաբանելով Թրամփի պահվածքը նշել է, որ 37 տարվա պետական ծառայության ընթացքում ինքը երբեք նման բան չի տեսել: Ըստ նրա, նախագահը դիվանագիտությունն օգտագործել է «քաղաքական հակառակորդի վրա ցեխ շպրտելու համար»: Նա նաև ասել է, որ իր հրաժարականը մասամբ կապված է այս իրավիճակի հետ:

Յովանովիչն իր հերթին հայտնել է, թե ցնցվել է, երբ կարդացել է Թրամփի հեռախոսազրույցի սղագրությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Հուլիսի 25-ին հարցազրույցներից մեկում ԱՄՆ նախագահը Յովանովիչին սպառնացել է մի շարք խնդիրներով և կոչ արել Զելենսկիին աշխատել իր անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի հետ։

Նախկին դեսպանը ցուցմունքների ընթացքում քննիչին ասել է նաև, որ իրեն սպառնացել են։

Նույն շարքից