Հասարակություն 

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ԻՊ սպանված առաջնորդի քրոջը

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ԻՊ ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի քրոջը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ռասմիյու Ավադին ձերբակալել են Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ քաղաքում։ Նրա հետ միասին ձերբակալվել է նաև վերջինիս ամուսինն ու հարսը։

Գործակալության զրուցակիցը նշել է, որ բոլոր երեքն էլ հարցաքննվում են հատուկ ծառայությունների կողմից։ Նրանք հույս ունեն ահաբեկչի ազգականներից տեղեկություններ ստանալ ԻՊ-ի ներքին գործընթացների մասին։

Նույն շարքից