ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է Քննչական կոմիտեի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ներքին գործերի նախարարության ավելի քան տասը գեներալների։ Այս մասին հայտնում է Լենտան։
Այսպես, Պուտինի հրամանով աշխատանքից ազատվել են գեներալ-մայորներ Յուրի Ալտինովը, Սերգեյ Վլասովը, Վլադիմիր Դեժկինը, Ալեքսանդր Երեմևը, Ռուսլան Իբաևը, Միխայել Լիխաչևը, Մաքսիմ Մաքսիմենկոն, Ալեքսանդր Մելնիկովը, Եֆրեմ Ռոմանովը և Իգոր Տրիֆոնովը։
Բացի այդ, աշխատանքից հեռացվել է նաև Մոսկվայում արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ժուրավլևը։