Ալբանիա, Նորվեգիան, Ուկրաինան և Չեռնոգորիան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին ԵՄ որոշմանը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԵՄ Խորհրդի կայքէջից։
Սահմանափակումները երկարաձգվել են վեց ամսով՝ մինչև 2020 թվականի մարտի 15-ը:
Պատժամիջոցների տակ են գտնվում Ռուսաստանի և Ուկրաինայի 170 ֆիզիկական և 44 իրավաբանական անձինք, որոնք, ըստ ԵՄ-ի, սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը: