Հայաստան 

Ուորլիքը ԼՂՀ խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին

analitik.am

Որպես Մինսկի խմբի համանախագահ` Ջեյմս Ուորլիքը կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում բոլոր կողմերի հետ տարվող բանակցությունները: Այս մասին  ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը հայտարարել է Վաշինգտնում ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ իր ունեցած հանդիպման մասին APA գործակալության հարցին տված պատասխանում:


«Մենք քննարկել ենք նոյեմբերի 12-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված լարվածությունը նվազեցնելու կարեւորությունը եւ հակամարտության տեւական կարգավորման ուղղությամբ բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», -ասել է Ուորլիքը:


Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 1-ին Վաշինգտոնում հանդիպել էր ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Նույն շարքից