Ռուսաստանցի կինը փորձել է մոտ 2 կիլոգրամ ոսկու կտորներ տեղափոխել Չինաստան և բռնվել է տարօրինակ քայլվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սիբիրի մաքսային վարչությանը։
Մաքսատան աշխատակիցների ուշադրությունը գրավել է նրա անբնական քայլվածքը, ինչպես նաև օդանավակայանում ստուգումներ անցնելիս վերջինիս նյարդային վիճակը։ Մետաղական դետեկտորի օգնությամբ մաքսային ծառայության աշխատակիցները ռուս կնոջ ոտքին ժապավենով կապված ոսկու կտորներ են հայտնաբերել։ Դրանից հետո կինն ինքնակամ հանձնել է ոսկե 8 կտոր, որի ընդհանուր արժեքը 5 միլիոն ռուբլի է։
Հարուցվել է քրեական գործ 226.1 հոդվածի 1-ին մասով։ Կնոջը սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։