Գլխավոր Հասարակություն 

Եղել է ուռուցք, որը պետք է հեռացվեր. Լևոն Քոչարյանը՝ խոսեց Ռոբերտ Քոչարյանի վիրահատության մասին

analitik.am

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, հայտնեց, որ վերջին անգամ հոր հետ հանդիպել է անցած շաբաթ՝ հինգշաբթի օրը, նրա առողջական վիճակը լավ է, ամեն օր ավելի լավ է լինում:

Լևոնի խոսքերով, հետվիրահատական խնդիրները լուծված են, և երկրորդ նախագահն այսօր պետք է մասնակցի նիստին. «Ամեն օրով ավելի լավանում է, իսկ տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ չունի»:

Լևոն Քոչարյանը հայտնել է, որ եղել է փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր. «Կարևոր էր, որ չարորակ բջիջներ չհայտնաբերվեց»:

Նույն շարքից