Հասարակություն 

Էլթոն Ջոնը փրկել է Էմինեմի կյանքը

Էմինեմը թմրանյութերից կախվածության դեմ պայքարում օգնության է դիմել Էլթոն Ջոնին: Այս մասին հայտնի ռեփերը գրել է «Չեմ վախենում. Էմինեմի էվոլուցիա» ինքնակենսագրականում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

2007 թվականին Էմինեմը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր հիվանդանոց: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նա չափազանց շատ չափաբաժնով թմրանյութ էր ընդունել: Թմրանյութերի դեմ պայքարում մի քանի անգամ տապալվելուց հետո ռեփերը որոշել է դիմել Էլթոն Ջոնի օգնությանը, ով ժամանակին հաջող պայքար էր ունեցել թմրանյութերի դեմ:

Երգիչները այդ պահից սկսած ընկերություն են անում, ինչը շարունակվում է մինչ օրս:

 

 

Նույն շարքից