Անջելինա Ջոլիին և «Գահերի խաղը» ֆիլմի աստղ Ռիչարդ Մեդդենին տարհանել են «Հավերժները» ֆիլմի նկարահանման հրապարակից: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ գրելով, որ դա տեղի է ունեցել հրապարակում ականի հայտնաբերումից հետո:
The Sun-ը, փոխանցելով աղբյուրի խոսքերը, նշում է՝ հայտնի չէ, թե ինչ կարող էր լինել, եթե ականը ժամանակին չհայտնաբերվեր: Բարեբախտաբար ներկաներին ժամանակին տարհանել են:
Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ականի: