«Զարիադյեի» պուրակում համերգից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չայկովսկու երաժշտական մրցույթի դափնեկիրների հետ: Նախագահը հաղթողներին մաղթել է ստեղծագործական հաջողություններ և այդ կապակցությամբ մեկ բաժակ շամպայն խմել: Այս մասին հայտնում է Լայֆը։
Դիրիժոր Վալերի Գերգիևը Ռուսաստանի առաջնորդին պատմել է հաղթողներից յուրաքանչյուրի մասին և խոստովանել, որ մրցույթի մասնակիցների ընտրությունը շատ դժվար է եղել:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս երեկոյի համար և շնորհավորել մրցույթում ձեռքբերումների և հաջողությունների կապակցությամբ: Մաեստրոն ասաց, որ կկազմակերպի ձեր ուղևորություններն այլ երկրներ, որպեսզի ավելի լավ ծանոթանաք ռուսական երաժշտությանը, քանի որ հիմնականում կատարում եք ռուսական երաժշտություն: Շատ շնորհակալ եմ դրա համար: Ուզում եմ, որ ձեր ստեղծագործական ճակատագիրը համապատասխանի ձեր տաղանդին»,-ասել է նախագահը:
Հանդիպմանը մասնակցել են նաև դաշնակահար Դենիս Մացուևը, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը: