Բարի օր Իրավական 

Քոչարյանի որևէ խոստում օդում չի մնացել. Սեյրան Օհանյանը ելույթ ունեցավ դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստին մասնակցում է նաև Սեյրան Օհանյանը, ով արդեն վերադարձել է Հայաստան:

Այսօրվա նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները գրավի միջնորդություն ներկայացրեցին՝ պահանջելով փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը:

Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նաև Սեյրան Օհանյանը, ով հայտարարեց, որ կողմ է խափանման միջոցը փոխելուն. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ անհավասար պայմաններում է գտնվում: Մեծ հարգանք տածելով այս դահլիճում նմստած մարդկանց նկատամամբ, ովքեր կորցրել են իրենց հարազատներին՝ պետք է ասեմ, որ այդ հոդվածի քննարկումը կապ չունի տուժողների հետ:

Եթե խոսում ենք Մարտի 1-ի իրադարձությունների մասին, ապա պետք է փատել, որ այն հենված է ՀՀ երեք նախագահների գործողությունների վրա՝ մեկ նախագահն ընտրվել էր, մյուսը չէր ընդունում, իսկ երրորդը պետք է կարգուկանոն հաստատեր Հանրապետությունում և երկիրը փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին:

Ես հարգանք տածելով մյուս նախագահների նկատմամբ՝ պետք է ասեմ, որ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում, իսկ շատերը կողքից նայում ու հրճվում են դրանով»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ նույն հոդվածով անցնում են նաև ինքը, Խաչատուրովն ու Արմեն Գևորգյանը. «Երբ ես եղել եմ Արցախի ՊԲ հրամանատար, Ռոբերտ Քոչարյանի որևէ խոստում օդում չի մնացել: Դա ինձ համար հիմնավորում է, որ Քոչարյանը միշտ կատարում է իր խոստումը: Այս ընթացքում ո՛չ Քոչարյանը, ո՛չ Քոչարյանի հարազատները, ո՛չ օրինակ ես որևէ ճնշում չենք գործադրել որևէ մեկի վրա: Հաշվի առնելով այս ամենն ու անձնապես ճանաչելով Քոչարյանին՝ ես կողմ եմ պաշտոնական կողմի միջնորդությանը»:

Նույն շարքից