Հայաստան 

Գ. Սահակյանը՝ հնարավոր սոցիալական բունտից.«հայտնագործություն» նրա կողմից

analitik.am

Եթե մարդը վատ է ապրում, պիտի բողոքի էլ, բայց բողոքի ալիքի հետ մի քիչ զգույշ վերաբերվեք, դա թողեք Փաշինյանին. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցի, թե առկա գնաճի ֆոնին իշխանությունները սոցիալական բունտի մտահոգություն չունե՞ն, ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահից վստահեցրեց, որ դրամի արժեզրկման պատճառները շատ տարբեր կարող են լինել, չնայած նրան, որ փորձում են ներկայացնել, թե միտումնավոր է տեղի ունենում:

«Համաշխարհային շուկան պիտի նայես, թանկացումներն ուրիշ տեղից են գալիս: Միշտ էլ տրադիցիոն այդպես է կարծես թե եղել, Նոր տարվա օրերն են գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում է գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, մեզ մոտ թանկացում է գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում»,-ասաց նա:

 

Գալուստ Սահակյանը նշեց, որ դրամի արժեզրկումը և գնաճը մտահոգում են իշխանություններին, որովհետև «դա իշխանության իմիջի հետ է կապված, որ մարդիկ լավ ապրեն»: Իսկ թե իշխանությունները կանխատեսո՞ւմ էին գնաճ, դոլարի թանկացում՝ պատասխանեց. «Վերլուծականներ կան, կանխատեսումներ կան, բայց դրանով ժողովրդին չես կշտացնի»:

 

Անդրադառնալով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող օրինագծին՝ Գալուստ Սահակյանը ասաց. «Դե դա ոչ թե լուրջ բան եմ ընդունում, այլ քաղաքական մի տրյուկ էր՝ կողքիններին վնաս պատճառելու համար: Ինձ թվում է՝ փորձում էր եռյակին հարված հասցնել, որ իբրև թե խոսում-խոսում են, ոչինչ չեն ձեռնարկում»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն դարձել է եռյակի շահերի պաշտպա՞նը, նա պատասխանեց. «ՀՀԿ-ն պաշտպանում է բոլորին՝ և՛ թույլին, և՛ հարուստին, և՛ աղքատին… ՀՀԿ-ն քաղաքական այդպիսի ուժ է: ՀՀԿ-ն եկել է իշխանության ամեն ինչ կորցրած, ոչինչ չկար, Սադոյանի ասած՝ մեծ փոս էր, հիմա փոսը լցվել է, առաջ ենք գնում»:

Իսկ թե ինչպես է, որ հարուստներն են շահում այս իրավիճակից, պատասխանեց. «Չէի ասի, չեմ կարծում, դա ավելի շատ կապված է փոքր, միջին բիզնեսի հետ»:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 10-ին սպասվող՝ եռյակի «հուժկու» երթին,Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենք էլ «հուժկու ձևով դեմքերը պարզած ժողովրդին կնայեն»:

Իսկ թե մտահոգություն չունե՞ն, ասաց. «Մտահոգություն է, որ ժողովուրդը կրկին ու կրկին անգամ խաբվելու պրոցեսների մեջ չմտնի»:

Նույն շարքից