Հասարակություն 

Ռուսաստանի գողական աշխարհի գահի նոր հավակնորդ է ի հայտ գալիս

analitik.am

Օրենքով գող Շիշկանի ձերբակալությունից հետո Ռուսաստանում գտնվող սլավոնական ծագում ունեցող օրենքով գողերը սկսել են լքել երկիրը: Այս մասին հայտնում է Ռոսբալթը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Նշվում է, որ կովկասցի օրենքով գողերը ևս արդեն նախընտրում են տեղափոխվել Եվրոպա, սակայն դա չի վերաբերում չեչեններին, ովքեր շարունակում են ապրել հայրենիքում: Իրավապահները տեղեկություններ ունեն, որ չեչեն օրենքով գողերը պատրաստվում են հզոր թիմ հավաքել և առաջիկայում բարձրագույն դիրք զբաղեցնել Ռուսաստանի գողական աշխարհում:

Այս պահին Չեչնիայում մի շարք հեղինակություններ կան, իսկ ամենահեղինակավորը համարվում է Կազբեկ Դուկուզովը, ով կասկածվում է Forbes-ի ռուսական հրատարակչության գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի սպանության մեջ: Նշվում է, որ նա քրեական ուսադիրներ չունի, սակայն հեղինակությունները լսում են վերջինիս տեսակետը, նա նաև հարցեր է լուծում Չեչնիայի տարբեր կլանների միջև:

Դուկուզովը Չեչնիայում է գտնվում ապրիլից և նույնիսկ չի էլ փորձում թաքնվել քննությունից:

Նույն շարքից