Հայաստան 

Իշխանությունները մտահոգված են Հայաստանում նկատվող թանկացումներով

analitik.am

 Հայաստանում նկատվող թանկացումները մտահոգում են իշխանություններին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Մեզ այս իրավիճակը մտահոգում է: Եթե իշխանություններին չմտահոգեր, մենք չէինք լինի այստեղ: Ամենաշատը իշխանությանն է մտահոգում, որովհետեւ իշխանության իմիջի խնդիր է, իսկ մեզ համար կարևոր է, որ ժողովուրդը լավ ապրի»,- նշեց Սահակյանը:



Վերջին օրերի գնաճն ԱԺ նախագահը կապեց նաև Ամանորի մոտենալու հետ: «Հենց նոր տարվա օրերն են գալիս, աշխարհի տարբեր երկրներում դեպի էժանացում է գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, իսկ Հայաստանում թանկացումներ են գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում»,- նշեց նա:


Հարցին՝ կանխատեսելի՞ էր տնտեսությունում ստեղծված այս իրավիճակը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ վերլուծություններ ու կանխատեսումներ կան, բայց դրանցով ժողովրդին չես «կշտացի»: Գալուստ Սահակյանը էժանացում չխոստացավ, բայց ասաց, որ իշխանությունները զսպման մեխանիզմներ կկիրառեն, իսկ թե ինչ կլինի այդ գործողությունների արդյունքում, կերևա դեկտեմբերի 15-ից հետո:

Նույն շարքից