Քաղաքական Միջազգային 

Իրանի ԱԳՆ-ն «աբսուրդ է» համարում ԱՄՆ-ի կողմից հերթական պատժամիջոցների փաթեթը

Իրանի Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Գլխավոր շտաբի և Խամենեիի որդու դեմ կիրառված պատժամիջոցների նոր փաթեթը: Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգների միակողմանի սահմանափակումների նկատմամբ «տարվածությունն» այս երկրի քաղաքական գործիչներին պասիվ է դարձրել»,-ասել է քաղաքական գործիչը և հավելել, որ նման գործողությունները ցույց են տալիս հուսահատությունն ու դիվանագիտական ​​մեթոդներն օգտագործելու Միացյալ Նահանգների անկարողությունը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի և 9 անձանց նկատմամբ, ովքեր հանդես են եկել ի շահ երկրի հոգևոր առանջնորդ Ալի Խամենեի։ Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի որդին, ինչպես նաև միջազգային հարցերով խորհրդական, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Գերագույն դատարանի նախագահը և որոշ զինվորականներ ու հոգևորականներ:

Նույն շարքից