Սանկտ Պետերբուրգում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ վերելակի ճոճանների կտրվելու արդյունքում այն ընկել է, ինչի հետևանքով երկու բանվորներ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ տուժածները Հայաստանի քաղաքացիներ են՝ 28 և 35 տարեկան: Երկու քաղաքացիների վիճակն էլ ծայրահեղ ծանր է:
Հարուցվել է քրեական գործ: