Հասարակություն 

Հայտնաբերվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման «արգելոց»

Ռուսաստանում արգելված ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները գտնվում են Իրաքի չհսկվող, անվտանգ տարածքում: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ դեպարտամենտի աղբյուրներին:

Ըստ ԱՄՆ գեներալ Ուիլյամ Սեյլիի, Սիրիայից վտարված ահաբեկիչները հարյուրավոր կիլոմետրեր են անցնում՝ հասնելով այնտեղ, որտեղ ցանկանում են վերականգնել իրենց իշխանությունը:

Վայրը, որի մասին խոսվում է, հյուսիսային Իրաքի լեռնային դաշտավայրն է: Մի կողմից այն վերահսկվում է փեշմերգադի կողմից (իրանական Քրդստանի զինված ուժեր), մյուս կողմից՝ իրաքյան բանակի կողմից, իսկ դրանց միջև գոյություն ունի չեզոք գոտի, որը զինված ուժերը չեն հսկում: Հենց այդտեղ էլ ապաստան են գտել ԻՊ գրոհայինները։ Նրանք իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են քարանձավներում և ստորգետնյա թունելներում՝ մթության մեջ: Նրանք կուտակում են ռեսուրսները՝ թալանելով տեղի գյուղերը։

Զինվորականների կարծիքով, ահաբեկիչների թիվը չի գերազանցում մի քանի հարյուրը, և դեռ վաղ է խոսել Իրաքում ինքնահռչակված խալիֆաթի վերականգնման մասին։

Նույն շարքից