Հասարակություն 

Մեքսիկայում գնդակահարել են կրոնական կազմակերպության 9 անդամի, այդ թվում՝ 6 երեխայի

Մեքսիկայում թմրանյութերի վաճառքով զբաղվող զինյալները գնդակահարել են կրոնական կազմակերպության առնվազն 9 անդամի, այդ թվում՝ 6 երեխայի։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։

Հայտնի է, որ հանցագործությունը տեղի է ունեցել Սոնորայից Չիուաուա նահանգների մոտ գտնվող ճանապարհին, երբ ընտանիքն ուղևորվել է հարսանեկան արարողության։

Ըստ «El Heraldo»-ի, ընտանիքի անդամներն առևանգվել են երկու մեքենայի հետ միասին և հարձակվելուց հետո անհայտ կորել։ Ավելի ուշ նրանցից 4-ի մահվան մասին լուրը հաստատվել է։

Հաղորդվում է, որ նրանք ունեցել են Մեքսիկայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն։ Մեքսիկայում Վաշինգտոնի ներկայացուցիչներն ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները և կապի մեջ են տեղի իշխանությունների հետ։

Նույն շարքից