Հայաստան 

Տրյուկ էր. Գալուստ Սահակյան

analitik.am

ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, որով պահանջվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դա տրյուկ էր:   «Դե, դա ոչ թե լուրջ բան եմ ընդունում, այլ քաղաքական մի տրյուկ էր՝ կողքիններին վնաս պատճառելու համար: Ինձ թվում է՝ փորձում էր եռյակին հարված հասցնել, որ իբրև թե խոսում, խոսում են, ոչինչ չեն ձեռնարկում»,- ասաց նա:


  Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն դարձել է եռյակի շահերի պաշտպա՞նը, պատասխանեց. «ՀՀԿ-ն պաշտպանում է բոլորին՝ և' թույլին, և' հարուստին, և' աղքատին… ՀՀԿ-ն քաղաքական այդպիսի ուժ է: ՀՀԿ-ն եկել է իշխանության ամեն ինչ կորցրած երկրում, ոչինչ չկար, Սադոյանի ասած՝ մեծ փոս էր: Հիմա փոսը լցվել է, առաջ ենք գնում»: 

Նույն շարքից