Բանասեր-լեզվաբան Հասան Հուսեյնը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել ռուսաց լեզվի մասին՝ այն անվանելով «կոյուղային» լեզու, և դժգոհություն հայտնել, որ թեև Մոսկվայում ապրում են հարյուրհազարավոր ուկրաինացի և թաթար, ղրղզ և ուզբեկ, չինացի և գերմանացի, բայց «ամբողջ երկիրը գրում և խոսում է միայն ռուսերեն»:
Նրա գրառումը խիստ քննադատության էր արժանացել Ռուսաստանում, և նրան կոչել էին ռուսատյաց, որից հետո Հուսեյնը ջնջել էր իր գրառումը և գրել, որ «կոյուղային» ասելով նկատի ուներ միայն հեռուստատեսության լեզուն և այն «ատելության լեզուն», որով քննադատել էին իրեն: