ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է փոխարինել «Վիքիպեդիան» ռուսական նոր էլեկտրոնային «Մեծ հանրագիտարանով», որում, ըստ նախագահի, կլինի իսկապես ճշգրիտ տեղեկատվություն: Այս մասին Պուտինը հայտնել է Կրեմլում ռուսաց լեզվին նվիրված խորհրդի նիստում:
Ռուսական «Մեծ հանրագիտարանի» շուրջ աշխատանքներ սկսել են տարվել այս տարվա սեպտեմբեր ամսից, որի համար պետական բյուջեից գումար կսուբսիդավորվի: