Հասարակություն Պատահարներ 

Դպրոցականը կրակել է սիրած աղջկան

Մոսկվայում 17-ամյա դպրոցականը կրակել է իր սիրած աղջկան հանդիպման ընթացքում դավաճանության մասին զրույցից հետո:

Դեպքից առաջ անչափահասները գինի են խմել, հետո վիճել են խանդի հողի վրա: Սիրած աղջկան դավաճանության մեջ կասկածելով՝ տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է և դիպել նրա գլխին, հետո վախեցել և օգնության կանչել ծնողներին, որոնք հիվանդանոց են տեղափոխել վիրավոր աղջկան:

Փամփուշտը խրվել է աղջկա ձախ հոնքի մեջ: Բժիշկներին հաջողվել է հանել այն և վերականգնել տեսողությունը: Վիրահատությունից հետո 17-ամյա աղջիկը գանգատվել է, որ իր երրորդ սիրահարը նույնպես «վատը» դուրս եկավ:

Նույն շարքից