Լրագրողների միջազգային ընկերության պաշտոնական կայքը հայտնել է, որ Ուկրաինան այն 5 երկրների թվում է, որոնք վտանգ են ներկայացնում լրագրողների գործունեության համար:
Հատկապես վտանգավոր է համարվել Կիև մայրաքաղաքը: Ուկրաինայից զատ վտանգավոր երկրներ են համարվել նաև Ֆիլիպինները, Սոմալին, Պերուն և Պաղեստինը:
Նշվել է, որ 1995 թ.-ից սկսած Ուկրաինայում սպանվել է 16 լրագրող, որոնցից 7-ը՝ օտարազգի: Կայքը հատկապես ուշագրավ է համարել Գեորգի Գոնգաձեի, Վյաչեսլավ Վերեմիայի և Վադիմ Կոմարովի այդպես էլ չբացահայտված սպանությունները: