Միջազգային Քաղաքական 

Անգելա Մերկելի չիրականացած երազանքը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Spiegel  շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտնել է, որ Բեռլինյան պատի փլուզումը և Գերմանիայի միավորումը խանգարել են իր երազանքն իրականացնել:

«Ես կարող էի իրականացնել իմ  երազանքը: ԳԴՀ-ում 60 տարեկան կանայք թոշակի են անցնում: Ես արդեն 5 տարի ստացած կլինեի արտասահման մեկնելու իմ անձնագիրը և Ամերիկայում կլինեի», - ասել է Մերկելը:

Անգելա Մերկելը նշել է նաև, որ առաջնահերթ կմեկներ Ամերիկա՝ բազմատեսակ մշակույթներին ծանոթանալու: «Տեսնել Ռոքի լեռները, մեքենա վարել և լսել Բրյուս Սփրինգսթին. սա է եղել իմ երազանքը», - խոստովանել է կանցլերը:

Նույն շարքից