Հայաստան 

ԵՏՄ-ին միանալու հարցն իրոք պատմական որոշում է, և ես համաձայնագրի համոզված կողմնակիցն եմ. Արտակ Դավթյան

analitik.am

Ես համաձայնագրի համոզված կողմնակիցն եմ. ԱԺ-ում ՀՀ-ի՝ ԵՏՄ պայմանագրին միանալու քննարկմանը հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:Նա խորհուրդ տվեց ընդդիմախոսներին ոչ թե խոսեն Թուրքիայի և Ռուսաստանի շահերից, այլ՝ Հայաստանի Հանրապետության: «Այս համաձայնագիրն ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ-ի և ՀՀ քաղաքացների շահերի մեջ»,- ասաց նա:

Արտակ Դավթյանը համաձայն է՝ ԵՏՄ անդամակցության հարցն իրոք պատմական որոշում է: «Մեր նորագույն պատմության մեջ ո՞րն է մեր ամենագլխավոր ձեռքբերումը, ամենագլխավորը ԼՂՀ-ի և ՀՀ-ի գոյություն է, որից էլ բխում է մեր ռազմավարական գլխավոր նպատակակետը»,- ասաց նա և նշեց, որ իրենց խնդիրն է 42 000 քառ կմ վրա ապահովել բնակչության լինելիությունը: Իսկ լինելիության ճանապարհը, ըստ նրա, մեկն է՝ տնտեսական զարգացումը:

«Իսկ ինչպե՞ս դրան հասնել. տնտեսական գործունեության տարածքի մասշտաբը մեծացնելով»,- ասաց նա:

Ըստ նրա՝ պատահական չէր, որ ՀՀ-ն որդեգրել էր «և,և»-ի քաղաքականությունը, այսինքն՝ և ԵՄ-ի և ԱՊՀ-ի հետ ինտեգրացիոն մասշտաբների խորացում: «Մինչդեռ Արևմտյան ղեկավարների շուրթերից հնչեց, որ մենք պետք է ընտրություն կատարենք, և մենք կատարեցինք մեր ընտրությունը»,- ասաց նա և ներկայացրեց մի շարք վիճակագրական տվյալներ՝ հօգուտ ԵՏՄ-ի:

Նույն շարքից