Հասարակություն 

1,5 միլիոն ռուբլիով աճուրդի կհանվի Բրեժնևի վարորդական իրավունքը

Լեոնիդ Բրեժնևի 1976 թ.-ին ստացած վարորդական վկայականն աճուրդի կհանվի 1,5 միլիոն ռուբլիով:

Հայտնի է, որ վարորդական իրավունքը պահվել է Բրեժնևի ամառանոցում: Երբ 1991 թ. Մոսկվայի քաղաքապետ է դարձել Գաբրիել Պոպովը, Բրեժնևի ամառանոցը փոխանցվել է նրան, և բոլոր փաստաթղթերը դարձել են վաճառահանման շուկայի սեփականություն:

Աճուրդը տեղի է ունենալու նոյեմբերի 14-ին: Աճուրդի են հանվելու նաև բանաստեղծուհի Աննա Ախմատովայի 3 նամակները և «Բանաստեղծություններ» ժողովածուի նմուշը, Ֆյոդոր Դոստոևսկու «Դեռահասը» վեպի նմուշը և այլն:

Նույն շարքից