Հասարակություն 

Անհամբերությամբ սպասում եմ վաղը երեկոյան կայանալիք Jamiroquai խմբի համերգին. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անհամբերությամբ սպասում եմ վաղը երեկոյան կայանալիք Jamiroquai խմբի համերգին։ Վստահ եմ, որ Silk note festival-ը ոչ միայն հաջողելու է այլև աննախադեպ արդյունքներ է գրանցելու։ Առանձնակի հպարտ եմ, որ համաշխարհային հնչեղություն ունեցող համերգների շքերթի նախաձեռնողներից է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը։ Այս փառատոնը ոչ միայն նպաստելու է Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացմանը, այլև համերգների ողջ հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների արդիականացմանն ու զարգացմանը։

Դուք էլ միացեք այս յուրահատուկ փառատոնին և վայելեք երևանյան նոյեմբերը համաշխարհային երաժիշտների կատարումների ուղեկցությամբ»:

 

Նույն շարքից