Հայաստան Քաղաքականություն 

«Սորոսական» և «լևոնական» թևի որոշակի շրջանակներ բավականին ցավագին են ընդունել Տոնոյանի հայտարարությունը. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում իր ճեպազրույցի ժամանակ պատասխանեց հանրությանը հուզող ու հետաքրքրող մի շարք առանցքային հարցերի։ Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովին, որն ուսումնասիրում է ապրիլ յան պատերազմի մանրամասները։

Տոնոյանն իր խոսքում ասել է, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: Փաստացի նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովը պաշտպանության ոլորտի հետ կապված առանձնապես սենսացիոն որևէ բացահայտում չի անի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հայտարարությունը Տոնոյանը հենց այնպես չի արել, քանի որ տեղեկատվական դաշտում գործող որոշ շրջանակներ պարբերաբար անհասկանալի ու արհեստական ինտրիգներ էին ստեղծում՝ փորձելով ապրիլյանի շուրջ ստեղծել հերթական միֆերը։

Տոնոյանի հայտարարությունը, թերթի տեղեկություններով, բավականին ցավագին են ընդունել հատկապես «սորոսական» և «լևոնական» թևի որոշակի շրջանակներ, քանի որ նախարարի ասածից պարզ է դառնում, որ տվյալ հանձնաժողովը ստեղծվել է արհեստականորեն, և առանցքային ու ֆունդամենտալ ոչ մի բացահայտում հանրությանը չի սպասվում։

Թերթի աղբյուրը նաև փոխանցել է, որ իշխանության ներսում կա մի շրջանակ, որը ձգտում է վարչապետ Փաշինյանին ապատեղեկացնել անվտանգության հարցերում և բանակի վերաբերյալ պարբերաբար «սլիվներ» են ներկայացնում՝ իբրև զինվորականության շրջանում առկա է դժգոհություն և այլն:

Նախարար Տոնոյանն իր խոսքում ակնարկել է, որ կան «խոհանոցային» շրջանակներ, որոնք փորձում են ստեղծել այդպիսի դժգոհության տպավորություն, ինչը իրականության հետ որևէ աղերս չունի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից