Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Սիրիայում քարեր ու կոշիկներ են նետել ռուսական ու թուրքական ուժերի վրա

analitik.am

Սիրիական Քոբանիի գյուղերի բնակիչների քարեր ու կոշիկներ են նետել ռուս ու թուրք պարեկների վրա: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով North Press Agency-ին:

Պարբերականը գրում է, որ քաղաքացիները վերոնշյալ ակցիայով իրենց բողոքն են արտահայտել կապված նրա հետ, որ ռուսական ու թուրքական ուժերն անցնում են գյուղերի տարածքով:

Reuters-ն իր հերթին գրում է, որ գյուղերից մեկում էլ ակցիայի մասնակիցներին հաջողվել է կանգնեցնել զինվորականների ավտոմեքենան և բարձրանալ դրա վրա:

Նշենք, որ ռուս-թուրքական ուժերը նոյեմբերի 5-ից սկսեցին համատեղ երկրորդ պարեկությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:

Նույն շարքից