Տեսանյութեր Հասարակություն 

Հայերենի հանդեպ՝ որպես սահմանադրությամբ պետական լեզվի, պատշաճ վերաբերմունք պետք է լինի. Բողոքի ակցիա՝ ԵՊՀ-ում

Սա զուտ ուսանողական նախաձեռնություն է, իսկ ես՝ որպես քաղաքացի ու որպես դասախոս, ուրախ եմ, որ մեր երիտասարդ սերունդը մտահոգ է պետության և ապագայի համար: Նրանք մեր ապագա նախարարներն են, տնօրենները, փոխնախարարները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայոց լեզվի պամության դոցենտ Նարինե Դիլբարյանը:

Այս պահին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ակցիա է ընթանում ընդդեմ հայոց լեզվի, պատմության և գրականության առարկաների պարտադիր ուսուցումը բուհական ծրագրերից հանելու նախագծի:

Դիլբարյանի խոսքերով, հայերենի հանդեպ՝ որպես սահմանադրությամբ պետական լեզվի, պատշաճ վերաբերմունք պետք է լինի, պետք է տարանջատվի հայերենի դպրոցական գիտելիքները և բուհական գիտելիքների մակարդակը. «Երբ մենք չափելի դարձնենք հայերենի իմացության մակարդակը, գուցե 20 տարի հետո մտածենք հայոց լեզվի ոչ պարտադիր ուսուցման մասին»:

Դիլբարյանը հայտնեց, որ ոչ միայն ամբիոնը, այլ նաև գիտական խորհուրդը բացասական եզրակացություն են տվել նախագծին. «Ամբիոնը նաև բաց նամակ է ուղարկել նախարարին, վարչապետին, նախագահին, ԱԺ նախագահին»:

Նույն շարքից