Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Եթե այդպես շարունակվի, Արայիկ Հարությունյանը ոնց քայլելով եկել է, այդպես քայլելով էլ ետ կգնա. Ուսանող

Սա նախազգուշական ակցիա է: Նախարարությունում թող սա ընդունեն որպես նախազգուշացում: Հայոց լեզուն որևէ մեկն իր տանից չի բերել, իսկ նախարարին էլ կոչ եմ անում որևէ նման լուրջ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցել մասնագետների հետ, մասնագիտական խորհուրդ կազմի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայտնի նախագծի դեմ ակցիա անող ուսանողներից մեկը:

Այս պահին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ակցիա է ընթանում ընդդեմ հայոց լեզվի, պատմության և գրականության առարկաների պարտադիր ուսուցումը բուհական ծրագրերից հանելու նախագծի:

Տեսակետին, որ աշխարհի շատ բուհերում մայրենի լեզու չեն դասավանդում, ուսանողը նշեց, որ Բաղդադում էլ խուրմա կա:

Ուսանողը համաձայն է, որ հնարավոր է կան բովանդակային, ծրագրային խնդիրներ, սակայն, եթե մարդու ոտքը ցավում է, բուժում են, ոչ թե՝ կտրում. «Եթե ասում են, որ դպրոցներում ուսուցման մակարդակը կփոխեն: Եթե կփոխեն, թող դա անեն, տեսնենք, թե ինչ է լինում, միայն դրանից հետո կարելի է մտածել բուհերում այս փոփոխության մասին»:

Ակցիայի մասնակիցը հայտնեց, եթե նախարար Հարությունյանը չլսի ուսանողների, դասախոսների խոսքը, ակցիաներ կլինեն ԱԺ-ի, կառավարության մոտ. «Եթե այսպես շարունակվի, Արայիկ Հարությունյանը ոնց քայլելով եկել է, այդպես քայլելով էլ ետ կգնա»:

Նույն շարքից