Հայաստան Քաղաքականություն 

Ատելության կուսակցության շարքայիններն իրենց մաշկի վրա սկսում են զգալ Նիկոլ Փաշինյանի ստեղծած ընտանիքապետության ողջ պերճանքն ու թշվառությունը. Հակոբյան

analitik.am

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ատելության կուսակցության տղաներին և աղջիկներին հրահանգավորված է բռունցք դառնալ և «փրկել» Արայիկ Հարությունյանին: «Փրկել» նրան այն ժողովրդից, որի վճարած հարկերով Արայիկը սեռափոխման մասին ֆիլմ ու անհասկանալի փերֆորմանսներ է ֆինանսավորում, այդ նույն ժողովրդի վճարած հարկերից գաղտագողի, բոլորից թաքուն 1.5 միլիոն դրամ է տանում տուն, որ հայոց լեզվի ու հայ եկեղեցու պատմության վրա հարձակումներ գործի:

Ակնհայտ է՝ Ատելության կուսակցությունը հայտնվել է իր իսկ փորած ատելության փոսում և հիմա հնձում է այն, ինչ ցանել է:

Ի դեպ, պետք է շնորհավորել Ատելության կուսակցության շարքայիններին, որ ոչ սերմացու գողացող մկան նման 1.5 միլիոն են թռցնում պետական բյուջեից, ոչ էլ՝ սուպերնախարար են: Պետք է շնորհավորել նրանց, որ ստիպված են Արայիկի «ջառման քաշել»՝ ներքուստ համաձայն չլինելով կատարվող խայտառակության հետ, միևնույն ժամանակ ստիպված լինելով հրապարակավ «փրկել» Արայիկին ժողովրդից:

Պետք է շնորհավորել նրանց, որովհետև վերջապես հասկանալու են, թե ինչու այլևս իրենց չեն ծափահարում, և ինչպես «ջրի բերած, ջրի տարած» սկզբունքով մսխվեց լեգիտիմության ողջ պաշարը:

Պետք է շնորհավորել, որ վերջապես իրենք իրենց մաշկի վրա սկսում են զգալ Նիկոլ Փաշինյանի ստեղծած ընտանիքապետության ողջ պերճանքն ու թշվառությունը:
#Երկիր_ՀԺ»

Նույն շարքից