Հասարակություն 

Մեծ Բրիտանիայի թագուհին հրաժարվել է մորթյա հագուստ կրելուց

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հրաժարվել է կրել բնական մորթուց պատրաստված հագուստ: Այս մասին իր հեղինակած գրքում գրել է թագուհու անհատական խորհրդատու, գլխավոր դիզայներ Անգելա Քելլին։

Միևնույն ժամանակ, չի նշվում, թե արդյո՞ք Եղիսաբեթ Երկրորդի որոշումը տարածվում է արարողակարգային հագուստ կրելու վրա։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ թագուհին պաշտոնական հանդիպումների ժամանակ չի կրի մորթուց պատրաստված հագուստ։

Թագուհու ոճաբանը չի նշել, թե որն է բնական մորթուց հրաժարվելու որոշման պատճառը: Այնուամենայնիվ, նշվում է, որ Եղիսաբեթ Երկրորդը բազմիցս քննադատության է ենթարկվել մորթյա հագուստով հանրության առաջ ներկայանալու պատճառով: Մասնավորապես, նրան քննադատել են 2015 թվականին Սանդրինգհեմում Սուրբ Ծննդյան տոնի հանդիսավոր աղոթքին ժամանակ մորթե վերարկուով ներկայանալու համար։

Նույն շարքից