Գլխավոր Ռազմական 

Արդյո՞ք մեր ունեցած գումարներն ու ռազմական բյուջեի ավելացումը ըստ ճիշտ առաջնահերթությունների են ուղղվում. Տիգրան Աբրահամյան

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր էջում գրում է.

«Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ մեծացման խնդիրը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Ասում եմ կտրուկ, որովհետև 21%-ով ավելացումը իր մեջ էական վտանգներ է պարունակում և գալիս է գումարվում բոլոր այն ռիսկերին, որոնք այսօր էլ առկա են:

Երբ քննարկում ենք Ադրբեջանի սպառազինման ու այդ ուղղությամբ աճող գումարների հարցը ՀՀ պետբյուջեի ռազմական ծախսերի ավելացման համատեքստում, պետք է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք ևս հաշվի առնել:

Որո՞նք են մեր առաջնահերթությունները ռազմական բնագավառում, առանձին վերցրած՝ առաջնագծում: Սահմանվել ե՞ն դրանք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:

Արդյո՞ք մեր ունեցած գումարներն ու ռազմական բյուջեի ավելացումը ըստ ճիշտ առաջնահերթությունների են ուղղվում: Հարցադրմանս պատասխանների մի մասը փակ տեղեկություններ են, սակայն իմ դեպքում այս հարցադրումների պատասխանից շատ բան է կախված:

Մարտական հերթապահություն կրող սպաների աշխատավարձի բարձրացումը (այս տրամաբանության մեջ որոշակի օղակների և հաստիքների գումարն էլ պետք է համարժեք բարձրացվի) և սպայական բնակարանների կառուցմանն ուղղված ծախսերի մեծացումը, օրինակ՝ առաջնահերթություն էր:

Կան նաև այլ առաջնահերթություններ, որոնք կարճաժամկետ ժամանակահատվածի համար պետք է սահմանվեն ու դրանց արագ գումարներ ուղղվեն (սրանց մասին զերծ կմնան հրապարակային խոսելուց):

Պետք է հստակ ունենանք իրականում ի՞նչ խնդիր ենք դնում զինված ուժերի առջև, ի՞նչ առաջնահերթություններ ենք ձևակերպում, ի՞նչ ժամանակահատվածի կտրվածքով ենք իրականացնում, ի՞նչ միջոցներով ենք դրանք ապահովում և մեկ խոշոր բլոկ՝ զուգահեռ ի՞նչ գործոններ են ազդում զինված ուժերի առաջ դրված խնդիրների լուծմանը և արդյո՞ք փոխկապակցված ձևով ռեսուրս է դրվում դրանց ապահովման համար»:

Նույն շարքից