Հայաստան Քաղաքականություն 

Խորհուրդ՝ բոլոր նորաթուխ և իրենց ուղին փնտրող կուսակցություններին և նրանց ներկայացուցիչներին

analitik.am

Որպես անփորձ քաղաքական գործիչ,

բայց կուսակցության հիմնադիր, որը երեք տարվա ընթացքում ապրել է թվով հինգ մասշտաբային և այլ ՏԻՄ ընտրություններ,

բոլոր նորաթուխ և իրենց ուղին փնտրող կուսակցություններին և նրանց ներկայացուցիչներին

խորհուրդ եմ տալիս

իրենց փիառը և քաղաքական ինքնահաստատումը չկառուցել այլ` ավելի երկար ճանապարհ և ընտրական արժեք ունեցող կուսակցությունների կամ նրանց ներկայացուցիչների դեմ սև քարոզչություն և ապաքաղաքական ստատուսային արշավներ իրականացնելու միջոցով:

Հավատացեք դա կորած էներգիա է և ժամավաճառություն: Ոչ մի օգուտ չի տալիս:

Ծախսեք այդ էներգիան ձեր բակում մարդկանց հետ աշխատելու և մեծանալու վրա:

Հաջողություն եմ մաղթում:

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան

Նույն շարքից