Համացանցում հայտնվել է երգից մի հատված, որում ռեփեր Էմինեմը վիրավորում է Ռիհանային և արդարացնում նրան ծեծի ենթարկած Քրիս Բռաունին:
7 վայրկյան տևող ձայնագրությունում լսվում են հետևյալ խոսքերը. «Իհարկե ես Քրիս Բռաունի կողմում եմ: Ես էլ կծեծեի նրան (օգտագործում է վիրավորական բառ), եթե նրա պատճառով խնդիրներ ունենայի (կրկին օգտագործում է ոչ նորմատիվային լեքսիկոն)»:
Նշվում է, որ այս ստեղծագործությունը պետք է ներկայացվեր դեռ 2009 թվականին: Այն ժամանակ սադրիչ հայտարարություններն այդպես էլ չեն հնչել:
Արդեն 2011 թվականին ներկայացվել է ստեղծագործության նոր տարբերակը: Նոր տարբերակում Էմինեմը կոշտ հայտարարություններ է արել նաև Անջելինա Ջոլիի, Ջեսիկա Սիմփսոնի և այլ աստղերի հասցեին: