Ռուսաստանում 8 ծառայակցի գնդակահարած շարքային Ռամիլ Շամսութդինովը խոսել է այն մասին, թե ինչու է գնացել այդ քայլին՝ հայտարարելով, որ դա արել է, քանի որ իրեն նվաստացրել են:
Զինծառայողի խոսքերով, ծառայության անցնելուց հետո ծառայակիցները խլել են իր բջջայինը, ինքը միայն քարտն է կարողացել փրկել, որի օգնությամբ պարբերաբար խոսել է ծնողների հետ: Նա հայտնել է, որ իր մոտից վերցրել են նաև ամբողջ գումարը:
Շամսութդինովը հայտնել է, որ չի իմացել, թե ում պետք է հայտնի տեղի ունեցածի մասին, քանի որ հենց սպաները ևս ծեծել են իրեն: Մտածել է փախուստի դիմել, սակայն չի իմացել, թե ինչպես դա անի:
Իսկ ճակատագրական օրը, զինծառայողի խոսքերով, խոստացել էին, որ պետք է բռնաբարեն իրեն, դրա համար գնացել է այդ քայլին:
Հիշեցնենք, որ Շամսութդինովի բացած կրակի արդյունքում առաջինը զոհվել էր վաշտի հրամանատարը: