Հասարակություն 

ԵՊՀ-ում հայոց լեզվի, պատմության գրականության հարցով հանդիպումն ավարտվեց. Պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ ուսանողների բողոքի ակցիան ընդդեմ նախագծի, որի համաձայն հայոց լեզու, գրականություն ու պատմություն առարկաների դասավանդումը բուհերում պարտադիր չի լինելու: Քիչ առաջ ավարտվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հանդիպումը դասախոսական կազմի հետ:

Լրագրողների հետ զրույցում Գևորգյանը հայտնեց, որ հանդիպմանը ներկայացել է դասախոսական կազմին և ուսանողներին լսելու համար, ոչ թե վերոնշյալ նախագիծը քննարկելու. «Քննարկումը երկար տևեց, որովհետև բոլորին հնարավորություն տրվեց արտահայտվել: Նախ ասեմ, որ ես որևէ մեկի կարծիքին բռնանալ չեմ ուզում: Եղել է փոխադարձ պայմանավորվածություն, որ նրանք կարող են գրավոր արտահայտել այն, ինչ ուզում են արտահայտել, ստորագրահավաքը լինի ոչ թե ընդհանրապես, այլ՝ տեքստի վրա, որպեսզի հետո թյուրիմացություններ չլինեն»:

«Եթե որոշում են անել դասադուլ, գործադուլ, դա պետք է անեն շենքից դուրս, քանի որ բոլորը չեն միանում դրան: Դա չպետք է խանգարի մյուսներին սովորել կամ՝ աշխատել: Այլ պայմանավորվածություն չի եղել: Եղել է կարծիքների փոխանակում»։

Նույն շարքից