Քաղաքական 

Դավիթ Տոնոյանը մեկնել է Վրաստան

Նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։

Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը նոյեմբերի 6-ին մասնակցել է Բաթումում ընթացող Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով միջազգային ամենամյա համաժողովին:

Միջոցառման շրջանակներում Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով բանախոսությամբ:

Նույն շարքից