Հասարակություն 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, թե երբ և ինչպես ճիշտ կլինի անցնել Հայոց լեզուն ու Պատմությունը

Ես գտնում եմ, որ նշված հայագիտական առարկաներն արժե անցնել բուհերում, բայց «երբ»-ը և «ինչպես»-ը քննարկման առարկա պետք է լինի: Օրինակ Հայ ժողովրդի պատմությունը:

Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ խոսելով Հայոց լեզվի և Հայ ժողովրդի պատմության մասին. «Օրինակ Հայ ժողովրդի պատմությունն անցնում ենք առաջին կուրսում: Դա ևս օրենքի ուժով է:

Դա լոբինգի արդյունքում է, որ մեկ քննության փոխարեն լինի երկու քննություն: Ես կարծում եմ, որ Հայ ժողովրդի պատմության հիմնահարցերն արժեր լիներ 3-րդ կամ 4-րդ կուրսում:

Բանն այն է, որ ավագ դպրոցում աշակերտներն անցնում են պատմությունը: Եթե 1-2 տարի մենք ընդմիջում տանք, նրանք կարող են ավելի հասունացված ուսումնասիրել առարկան»:

Ինչ վերաբերում է Հայոց լեզվին և Գրականությանը, ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ ճիշտ կլինի այն անցնել ոչ թե երկու կիսամյակում՝ լղոզված, այլ մեկ կիսամյակում և որոշակի մասնագիտական հմտություններ ձեռք բերելուց հետո. «Եթե մենք ուզում ենք, որ բուհերում Հայոց լեզուն նպաստի ուսանողի հայեցի արտահայտվելու որակի լավացմանը, նա պետք է որոշակի մասնագիտական կրթություն ստանա: Սա իմ անձնական կարծիքն է»:

Նույն շարքից