Այս պահին ԵՊՀ ռեկտոր նշանակվելու ցանկություն ունեմ, իսկ թե ինչ կլինի 3 ամիս հետո, չեմ կարող ասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգայնը՝ պատասխանելով հարցին՝ ունի արդյո՞ք նման ցանկություն:
Գևորգյանը հայտնեց, որ ռեկտորի պաշտոնակատար լինելու առաջարկ ստանալու ժամանակ այլ առաջարկներ ևս եղել են, ընդ որում՝ բավականին գայթակղիչ. «Ես ընտրեցի սա, իսկ թե ինչու, եկեք չմեկնաբանեմ»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ԵՊՀ-ում այսօրվա ակցիան չի ազդի իր հնարավոր նշանակման վրա, ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ չգիտի. «Բոլորի կարծիքով, 2018 թվականի ապրիլի 13-ի միջադեպը (այդ օրը հենց Գեղամ Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի առջև փակեց համալսարանի դռները) պետք է բացասական ազդեցություն ունենար իմ հետագայի համար: Բայց ինչպես տեսնում եք, ողջ եմ և ԵՊՀ ռեկտոի պաշտոնակատարն եմ»: