Քաղաքական գլխավոր 

ԱՄՆ դեսպանին կհրավիրե՞ն ԱԳՆ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար

Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, ինչից հետո իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ բարձր մակարդակով սկսեցին քննադատել այդ հանդիպումը: Բանն անգամ հասավ նրան, որ դեսպանին հրավիրեցին ԱԳՆ:

Երեկ՝ նոյեմբերի 5-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, ում խնդրանքով նաև ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մտահոգությունները, դրանց վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումները, անդրադարձել տնտեսության և անվտանգության խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարին:

Արդյո՞ք «մերժված» նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ դեսպանին կհրավիրեն ԱԳՆ: Մինչ այս պահն իշխող ուժից դեռ նախորդ դեպքի օրինակով քննադատություներ չկան:

Analitik.am-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում կլինի Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համատեքստում, ասաց, որ այս պահի դրությամբ նման  հանդիպման մասին տեղեկատվություն չունի:

Նույն շարքից