Քաղաքական 

ԱԳ նախարար Մնացականյանը ստորագրեց Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը

Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինին, որի հետ ստորագրեց Sida-ի կողմից ներկայացված Շվեդիայի և ՀՀ միջև համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ կբացի հայ-շվեդական փոխհարաբերություններում և կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև համագործակցությանը բազմաթիվ այլ ոլորտներում:

 

Նույն շարքից