Հասարակություն Բարի օր 

Պլաստիկե տոպրակների օգտագործումը կարգելվի. Տուգանքը կկազմի 100 հազար եվրո

Գերմանիայի կառավարությունը որոշել է արգելել երկրում 50 միկրոնից բարակ պատեր ունեցող պլաստիկե տոպրակների արտադրությունն ու օգտագործումը: Այս մասին հայտնում է Hase Post-ը: Նման տոպրակներ տալիս են սուպերմարկետներում, երբ հաճախորդը գնում է միրգ կամ բանջարեղեն:

Վերոնշյալ նախաձեռնությամբ հանդես է եկել երկրի շրջակա միջավայրի նախարար Սվենյա Շուլցը, ով արդեն պատրաստել է համապատասխան նախագիծը: Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ընդունվելուց կես տարի անց:

Օրինախախտները ստիպված կլինեն մինչև 100 հազար եվրո տուգանք վճարել:

 

Նույն շարքից