Հայաստան Քաղաքականություն 

Թոռնատեր կնոջ համար. Մարուքյանը պնդում է, որ Սամվել ֆարմանյանի խնդրանքով են երաշխավորություն տվել վերջինիս քրոջ համար

analitik.am

ՀՔԾ-ն հետախուզում է հայտարարել Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ, ում համար ավելի վաղ երաշխավորել էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Լրագրողների հետ զրույցում Մարուքյանը հայտարարել է, որ Սամվել Ֆարմանյանի խնդրանքով է երաշխավորել վերջինիս քրոջ համար. «Երբ մենք Սամվել Ֆարմանյանի հետ պատգամավորներ էինք, նրա խնդրանքով, մտավորական մարդու, թոռնատեր կնոջ համար տվել ենք երաշխավորություն: Նա ներկայացել ու մասնակցել է քննությանը, իսկ թե ինչ է եղել հետո, չգիտեմ:

Պարոն ֆարմանյանը պնդում է, որ քաղաքական հետապնդում կա: Դրանից հետո նա չի ներկայացել, իսկ մենք ջանքեր ենք ներդրել, որ ներկայանա, սակայն նա էլ արդեն տեղը չգիտի:

ՀՔԾ-ն մեզ տեղեկացրել է, որ գնալու են կալանավորման ճանապարհով: Օրենքով սահմանված կարգով խափանման միջոցը փոխվել է»:

 

Նույն շարքից