Գերմանիայից ժամանած ամուսինները հեռացվել են նավից այն պատճառով, որ նրանք շատ բարձր աղմուկ են բարձրացրել սեքսի ժամանակ: Այս մասին հայտնում է Toronto Sun-ը:
Դեպքը տեղի է ունեցել «Mein Schiff» նավի վրա, որը պատկանում է «TU Caribbean» ընկերությանը: Վոլկեր անունով տղամարդը և նրա կինը՝ Ռենեյթը, սեռական հարաբերություն են ունեցել և մոռացել փակել պատշգամբի դուռը:
Դրանից հետո, կնոջ խոսքերով, նավի ղեկավարը և անվտանգության աշխատակիցը թակել են իրենց դուռը և ասել, որ վերջիններս անմիջապես դուրս գան նավից։ Զույգը ստիպված է եղել ենթարկվել: