Անկարայում բռնել են ԻՊ ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդի կնոջը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Լենտան։
«Սիրիայում մենք բռնել ենք նրա կնոջը։ Ես առաջին անգամ եմ հայտարարում այս մասին։ Մենք բռնել ենք նաև նրա քրոջն ու ամուսնուն»,-հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ ի տարբերություն ԱՄՆ-ի Թուրքիան այդ իրադարձությունը շոուի չի վերածում։