Հասարակություն Բարի օր 

Ղազախստանում իրականում սպանությունը կատարել էր ոչ թե հայը, այլ՝ ադրբեջանցին

Ղազախստանում ավարտվել է 2019 թվականի Ամանորյա գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի գործով դատական գործընթացը:

Ծեծկռտուքը, որի արդյունքում զոհ էր եղել, մասնակցել էին հայեր, ինչով պայմանավորված երկրում հակահայկական տրամադրություններ էին սկսվել: Սակայն դատական պրոցեսի ընթացքում պարզվել է, որ մեղավորն ադրբեջանցի է:

Սպանության համար դատարանը 19 տարվա ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլուին:

Ինչ վերաբերում է Նարեկ Գուրուրյանին, ում մեղադրում էին սպանությունը կատարելու մեջ, կարտահանձնվի Ռուսաստանին:

Նույն շարքից