Հասարակություն Պատահարներ 

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է անհայտ կորել

Ռուսաստանի 25-ամյա քաղաքացին Թուրքիայում անհայտ կորել է:

Զբոսաշրջիկի հարազատները պատմել են, որ Նիկիտա Վասիլևսկին նոյեմբերի 5-ին պետք է վերադառնար Գերմանիա, որտեղ ապրում էր 16 տարեկանից սկսած, սակայն նոյեմբերի 1-ից նրանից ոչ մի լուր չկա: Տղան Թուրքիայի Սիդե քաղաք էր մեկնել միայնակ, բայց ուղևորության ընթացքում պարբերաբար հեռախոսով կապվել է մտերիմների հետ:

Վերջին անգամ տղային տեսել են թուրքական Stone Palace Side հյուրանոցում, որի համարում թողել է իր իրերը: Թուրքական ոստիկանությունը, ինչպես նաև հյուրանոցի աշխատակիցները հրաժարվել են փնտրել զբոսաշրջիկին, քանի որ վերջինս Թուրքիայի քաղաքացի չէ:

Հայտնի է, որ անհայտ կորած տղայի մայրը մեկնել է Սիդե՝ որդուն գտնելու:

Նույն շարքից