Գիտություն Հասարակություն 

Ինչպես է հայի նամակը օգնել գտնելու Բրեստի ամրոցի հերոսներին. Անդրեյ Սմիրնով

analitik.am

Խորհրդային շրջանի հայտնի գրող և  պատմաբան Սերգեյ Սմիրնովի որդին՝ արմատներով հայ Անդրեյ Սմիրնովը պատմել է, թե ինչպես է իր հայրն աշխատել Բրեստի ամրոցի պատմության վրա, և ինչպես է նրան այդ հարցում օգնել հայ հերոսի նամակը:

«Հորս կողմից կատարվել է հետազոտական ահռելի աշխատանք: Կարծում էին, որ Բրեստի ամրոցի համար մղվող պայքարում ոչ ոք ողջ չի մնացել: Ի սկզբանե հորս մոտ եղել է պաշտպանության մասնակից Սամվել Մաթևոսյանի միակ նամակը: 10-ամյա փնտրտուքների արդյունքում ավելի քան 400 մարդ է գտնվել: Ինքն այդ գործը համարել է իր կյանքի ամենանշանակալից առաքելությունը՝ մարդկային արժանապատվության վերադարձը գերության միջով անցած մարդկանց», - ասել է Անդրեյ Սմիրնովը:

Սերգեյ Սմիրնովը իր «Բրեստի ամրոցը» գրքի համար, որի հրատարակությունն արգելված է եղել 18 տարի, 1964 թ. արժանացել է Լենինյան մրցանակի:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Սոցիալիստական աշխատանքի հերոս Սամվել Մաթևոսյանը ծնվել է 1912 թ. օգոստոսի 24-ին Կարսի Ղարաբաղ գյուղում: Հերոսի 90-ամյակը նշանավորվել է Ռուսաստանի նախագահի երախտագիտությամբ: Սամվել Մաթևոսյանը վախճանվել է 91 տարեկանում և թաղված է Մոսկվայի Հայկական գերեզմանատանը:

 

Նույն շարքից